ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Իրանը սպառնում է գերեզմանոցի վերածել ԱՄՆ-ին տրված միջանցքը

Իրանը սպառնում է գերեզմանոցի վերածել ԱՄՆ-ին տրված միջանցքը
10.08.2025 | 16:02

Եվ այսպես, իրադարձությունները շատ արագ են զարգանում, ընդ որում, բավականին վտանգավոր սցենարներով:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը կկանխի ամերիկյան միջանցքի ստեղծումը Կովկասի տարածաշրջանում՝ անկախ նրանից Մոսկվան կմիանա՞ Թեհրանին, թե ոչ։ Նրա խոսքով՝ միջանցքը կդառնա Դոնալդ Թրամփի վարձկանների գերեզմանոցը, ոչ թե ճանապարհ, որը կսեփականացնի ԱՄՆ նախագահը։

Հիմա, ըստ էության, Իրանի այս բավականին կոշտ հայտարարությունը գալիս է փաստելու այն մասին, որ խաղաղության վերաբերյալ հանրությանը լոլո կարդացող փաշինյանական վարչախումբը իրականում Հայաստանի Հանրապետությանը այս պահին դրել է տարածաշրջանային լրջագույն բախման թատերաբեմի վերածվելու վտանգի մեջ:

Եվ սա բնավ չափազանցություն չէ:

Դավաճանների այս խումբը ԱՄՆ-Իրան հակամարտությունը արդեն իսկ բերել է Հայաստանի տարածք:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3806

Մեկնաբանություններ